Թաթարստանում հիշում և որոնում էին
29.10.2015 14:55
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 12.00-ին, ոստիկանություն է ներկայացել 1986 թ. ծնված Վարդան Ս.-ն, որը 2011 թ. նոյեմբերի 16-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: