ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կանանց դեմ բռնության թեմայով սեմինար-դասընթացներ Երևանում

Նոյեմբերի 22-ից 26-ը Երևանում անցկացվում են «Ոստիկանության արձագանքը կանանց նկատմամբ բռնությանը. զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» սեմինար-դասընթացներ, որոնց մասնակցում են ՀՀ ոստիկանության ծառայողներ՝ Երևանից և մարզերից:
Միջոցառումը կազմակերպվել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Բացման խոսքով հանդես եկան ոստիկանության շտաբի միջազգային վարչության պետի տեղակալ Արմեն Սեդրակյանն ու Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն։ Արմեն Սեդրակյանը նշեց, որ ոստիկանությունը հետևողական գործունեություն է իրականացնում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի ուղղությամբ, և այդ գործում կարևոր է միջազգային կառույցների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Ելույթներ ունեցան նաև դասընթացավարներն ու փորձագետները։
Դասընթացների ընթացքում ոստիկանության համապատասխան ծառայության աշխատակիցները դասախոսությունների, վարժությունների ու խմբային աշխատանքների միջոցով կհարստացնեն իրենց գիտելիքները, ինչն ուղղված կլինի կանանց դեմ բռնության պայքարին։