«Սուբոտեքս»-ը բերել էր Ֆրանսիայից
11.04.2015 11:41
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի թիվ 58 հասցեի մոտից՝ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Բագրատ Մ.-ին և 1963 թ. ծնված Արտուշ Մ.-ին:
Բագրատ Մ.-ի գրպանից հայտնաբերվել է «Սուբոտեքս»-ի կես դեղահաբ՝ «Բ» գրառումով: Ըստ նրա հայտարարության՝ հայտնաբերվածը «Սուբոտեքս» թմրամիջոց է, որն իր հետ բերել է Ֆրանսիայից` անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: