Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով
18.06.2014 12:16
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 17-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Արարատի մարզի Անդրանիկավան գյուղից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1990 թ. ծնված Ալեքսեյ Ա.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: