ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփ տեղեկատվություն 2015 թ. օգոստոսի 22-ին և 23-ին «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ

24.08.2015 12:06 Միջոցառումներ
Ամփոփ տեղեկատվություն 2015 թ. օգոստոսի 22-ին և 23-ին «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ

«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 22-ին և 23-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3768 կգ կանեփի և 47 կգ կակաչի վայրի աճած զանգված:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 7,9 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 1 մլ դեզոմորֆին և 0,3 գրամ կանեփի սերմեր:
Առգրավվել է նաև ողորկափող որսորդական 2 հրացան և չկրակված 1 փամփուշտ:
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է 1 նռնակ` պայթուցիչով, և տարբեր տրամաչափի 136 փամփուշտ:


ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ