Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը՝ կամավոր
20.10.2015 12:07
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 16.40-ին, բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Ալբերտ Պ.-ն, ով սեպտեմբերի 11-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի /խարդախություն/ 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: