Վրաերթ հետընթաց կատարելիս. հետիոտնը մահացել է
Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.35-ին, «Թալին» բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1938 թ. ծնված Երվանդ Եղիազարյանը` հայտնելով, որ բակում խոտի դեզից վայր է ընկել:
Ժամը 20.45-ին Եղիազարյանը հիվանդանոցում մահացել է:
Նույն օրը, ժամը 21.00-ին, 1968 թ. ծնված Ավետիս Ա.-ն մեղայականով ներկայացել է բաժին և հաղորդում տվել, որ ժամը 18.00-ի սահմաններում Արտենի գյուղի Խանջյան փողոցում իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Երվանդ Եղիազարյանին:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: