Վաղարշապատում խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
29.04.2015 11:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապրիլի 28-ին, ժամը 15.30-ին, Վաղարշապատի տներից մեկից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սերյոժա Գ.-ին, ով ապրիլի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: