ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Փորձաքրեագիտություն» թեմայով միջազգային համաժողով Վարշավայում

«Փորձաքրեագիտություն» թեմայով միջազգային համաժողով Վարշավայում

Մարտի 15-ից 18-ը Եվրոպական Հանձնաժողովի նախաձեռնած Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցավ «Փորձաքրեագիտություն» թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության պատվիրակության 6 ծառայողներ:
Համաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան Լեհաստանի Ներքին գործերի նախարարության, Լեհաստանի ոստիկանության կենտրոնական փորձաքրեագիտական լաբորատորիայի ներկայացուցիչները, միջազգային փորձագետներ, պատվիրակությունները փոխանակվեցին մտքերով և ներկայացրին սեփական երկրի փորձը:
Միջոցառման արդյունքում՝ մասնակից Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները, ստացված գիտելիքների հիման վրա, պետք է մշակեն փաստաթուղթ, որը կբովանդակի քննարկվող թեմայի վերաբերյալ ազգային օրենսդրության վերլուծությունը, ինչպես նաև ստացված գիտելիքների հիման վրա սեփական երկրում փորձաքննությունների նոր մեթոդիկայի ներդրման հնարավորությունը:
Վերլուծությունը հետագայում կքննարկվի և կհրապարակվի բոլոր երկրների համար մեկ փաստաթղթով: