Թմրամիջոցի մի մասը ներարկման միջոցով օգտագործել էր
19.09.2015 11:38
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, Վանաձորի Իսահակյան փողոցի թիվ 23 շենքի մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Մեսրոպ Խ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է լուցկու 10 տուփ, պլաստմասե 2 տարա` դեղնագորշավուն հեղուկներով:
Մեսրոպ Խ.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը պատրաստել է իրենց տանը` օգտագործելու համար, իսկ մի մասը ներարկման միջոցով օգտագործել է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: