Խարդախության մեղադրանքով հետախուզվողին տեղափոխեցին Գորիս
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևան քաղաքում հայտնաբերվել և ոստիկանության Գորիսի բաժին է տեղափոխվել 1974 թ. ծնված Սարգիս Պ.-ն, ով փետրվարի 16-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: