1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քրեական հետախույզները բացահայտեցին ավազակային հարձակումը

19.10.2012 12:55 Ավազակություն

Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի Աբովյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ երկու անձ մտել են իրենց տուն, ատրճանակով հարվածել գլխին, կապել ոտքերն ու ձեռքերը և տնից հափշտակել 800.000-1.000.000 դրամ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, տուժողի բնակարանում նրա ծանոթը և ընկերը ատրճանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը և ննջասենյակի պահարանից հափշտակել 1.000.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնականի և Նոր Նորքի բաժինների քրեական հետախուզության ծառայողները հոկտեմբերի 18-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով,  բերման են ենթարկել 1993 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին և 1991 թ. ծնված Նարեկ Գ.-ին, որոնք խոստովանել են կատարած հանցանքը:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակային հարձակում) հատկանիշներով:
Ռոբերտ Ա.-ն և Նարեկ Գ.-ն ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: