Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 17-ից 18-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 
                                            Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 16 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 6, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման և խուլիգանության 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորության ոչնչացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք։ 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					