Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 29-ից հուլիսի 2-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 29-ից հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 84 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 31, խարդախության 15, անձնական ունեցվածքի գողության 12, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, խուլիգանության 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման ու ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, շորթման, հարկերից խուսափելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու իշխանության ներկայացուցչի նկտամամբ բռնության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 66-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: