Օտարերկրացին ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
04.04.2014 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, համագործակցելով ԱՎՎ Մեղրիի բաժանմունքի ծառայողների հետ, ապրիլի 3-ին, ժամը 12.50-ին, Մեղրիի մաքսակետից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1971 թ. ծնված Հուսեյն Ս.-ին, որը 2006 թ. նոյեմբերի 22-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: