ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

2009 թվականից հետախուզվողին հայտնաբերեցին Մեղրիի մաքսակետում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի և ՌԴ սահմանապահ զորամասերից մեկի զինծառայողները համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Մեղրիի մաքսակետից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1983 թ. ծնված Էսմալի Մ.-ին, որը 2009 թ. ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: