Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
11.09.2015 12:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Վաչագան Ա.-ն, որը սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: