ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (29.08.2017թ. դրությամբ)

29.08.2017 09:32 Միջոցառումներ
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (29.08.2017թ. դրությամբ)

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 28-ից 29-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5963.3 կգ կանեփի և 10 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 9.8 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 4 մլ. «Դեզոմորֆին», 123 գր. շագանակագույն զանգված:
Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 85 փամփուշտ, 1 հրազեն, 3 նռնակ, 1 փամփշտատուփ:


ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ