ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (18.08.2017թ. դրությամբ)

18.08.2017 14:44 Միջոցառումներ
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (18.08.2017թ. դրությամբ)

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 17-ից 18-ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2434 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 3 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 39 բույս:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 9 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 8.46 գրամ «մարիխուանա», տեսակի թմրամիջոցներ, 13 հատ «լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբ:
Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 54 փամփուշտ, 1 նռնակ, 1 նռնակի պայթուցիչ, 5 հրապայթուցիչ:


ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ