ՀՀ ոստիկանության պետն ընդունեց ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին:
Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց երկու պետությունների բարձր մակարդակի հարաբերությունները, ինչի շնորհիվ կարևոր համագործակցություն կա տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև իրավապահ կառույցների միջև:
Ոստիկանության պետը նշեց, որ երկու երկրների իրավապահները հիմնականում համագործակցում են թմրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության, ակաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Չափացանց կարևոր ու արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև, ինչի շնորհիվ հայտնաբերվում են հետախուզվողներ, իսկ անցած տարի նաև հետախուզվողը Արաբական Միացյալ Էմիրություններից արտահանձնվեց Հայաստան:
Մուհամմադ ԱլԶաաբին շնորհակալույթուն հայտնեց ջերմ ընդունելության համար և համագործակցությունը սերտացնելու պատրաստակամություն հայտնեց:
Մատնանշվեցին իրավապահ կառույցների միջև համագործակցության նոր ոլորտներ, խոսվեց Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների մասին;
Հանդիպմանը կողմերը քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: