1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 29-ից 30-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 29-ից 30-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից՝ 2-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ընտանեկան բռնության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, յուրացման կամ վատնման՝ 3, անձի առևանգման, բնակարանային գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական լիազորություններն անցնելու ու լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: