1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 12-ից 15-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 12-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 105 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 27, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 11-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, ընտանեկան բռնության՝ 7, ծեծի՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման ու սպանության սպառնալիքի՝ 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, հարկերից խուսափելու, թմրամիջոցի մաքսանենգության, թմրանյութի իրացման, մարդուն իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, անառակաբարո գործողությունների, աշխատանքային պաշտպանության կանոնների խախտման ու օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու՝ 1-ական դեպք։
Գրանցվել է 2 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 22 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, և կողոպուտի 1 դեպք։
3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: