Ավստրիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 5-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 42-ամյա մի տղամարդու, որը օգոստոսի 29-ից գողության մեղադրանքով միջազգային մակարդակով հետախուզման մեջ էր գտնվում Ավստրիայի իրավապահ մարմինների կողմից․ խափանման միջոցը՝ կալանք։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: