1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Այսպես կոչված՝ «օրենքով գող» է ձերբակալվել․ ոստիկանության պայքարը քրեական ենթամշակույթի դեմ

Քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող ակտիվ պայքարի շրջանակներում, ինչպես և հասարակության մեջ այդպիսի դրսևորումները արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ: Ըստ տեղեկությունների՝ մի տղամարդ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձից իր պարտքը ստանալու նպատակով մայիսին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի, այսպես կոչված՝ «օրենքով գողի»: Վերջինս հրահանգել է իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, տվյալ քրեակատարողական հիմնարկի, այսպես կոչված՝ «զոն նայողի» հետ միասին լուծել այդ հարցը: Վերջինս էլ, օգտվելով տվյալ ՔԿՀ-ում իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից, ձեռնամուխ է եղել «օրենքով գողի» հրահանգի կատարմանը, ներգրավելով իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներին և այդ նպատակով ձեռնարկելով գործուն միջոցներ: Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե: Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի ծառայողների հետ համագործակցությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք տվյալներ: Կատարվել են խուզարկություններ, առգրավվել են քրեական գործի համար նշանակություն ունեցող առարկաներ։ Այսպես կոչված՝ «օրենքով գողն» ու նրա ղեկավարած խմբավորման մասնակիցը ձերբակալվել են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: