ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

04.02.2021 15:37 Պաշտոնական

Փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության պատվիրակությանը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Արա Ֆիդանյանը հույս հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը երկու կողմերի միջև ավելի կխորանա՝ ընդգրկելով ոստիկանության գործունեության նոր բնագավառներ:
Ոստիկանության պետի տեղակալը հատկապես կարևորեց դեսպանության աջակցությունը՝ ոստիկանության ծառայողների համար անգլերեն լեզվի վերապատրաստման դասընթացների կազմակերպերպման գործում:
Արա Ֆիդանյանը ներկայացրեց նաև համակարգում ընթացող ծավալուն բարեփոխումները, որոնք ուղղված են Հայաստանի ոստիկանության արդիականացմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը:
Տիկին Հելեն Ֆեյզին իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատեց համավարակի տարածումը կանխելու դեմ ոստիկանության միջոցառումները, ինչպես և համագործակցությունն ավելի զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։