1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին Բելգիայում հանցավոր խմբավորմանը մասնակցելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու, թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառություն իրականացնելու մեղադրանքով հետախուզվողին

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին Բելգիայում հանցավոր խմբավորմանը մասնակցելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու, թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառություն իրականացնելու մեղադրանքով հետախուզվողին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին՝ ժամը 15.30-ին, Կիևյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել Բելգիայի Թագավորության քաղաքացի, 1983 թ. ծնված Հայկ Ս.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր Բելգիայի Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ կողմից Ինտերպոլի «diffsion» տեսքով միջազգային մակարդակով Բելգիայի օրենքի 2bis հոդվածի 1-ին մասի, 3բ, 4բ, 4-րդ և 6-րդ պարբերությունների, ինչպես նաև Բելգիայի քրեական օրենսգրքի 324bis, 324ter և 505 հոդվածների /հանցավոր խմբավորմանը մասնակցելը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը, թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառություն իրականացնելը/ մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայկ Ս.-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
Հայկ Ս.-ի հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ և ՀՀ Գլխավոր դատախազություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: