1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 25-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում Երևան ժամանած Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարության պատվիրակությանը` ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Կուրսան Ասանովի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը, վերջին տարիներին արձանագրված հաջողությունները, ինչպես և առաջիկա անելիքները: Առավել մանրամասն ներկայացվեց համայնքային ոստիկանության մոդելի ներդրման գործընթացը, ճանապարհային անվտանգության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքները, ոստիկանության կադրային քաղաքականությունը և այլն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կուրսան Ասանովը նշեց, որ տպավորված է Հայաստանի ոստիկանությունում կատարվող բարեփոխումներից և կարևորեց համագործակցությունն ու փորձի փոխանակումը երկու գերատեսչությունների միջև, մանավանդ, որ Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարությունը համեմատաբար նոր է նախաձեռնել նման գործընթաց:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: