ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփ տեղեկատվություն 2015 թ. օգոստոսի 25-ին «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ

26.08.2015 14:46 Միջոցառումներ
Ամփոփ տեղեկատվություն 2015 թ. օգոստոսի 25-ին «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ

«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 25-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3082 կգ կանեփի և 14 կգ կակաչի վայրի աճած զանգված:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 112,39 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 1 կգ չորացրած կանեփի բույս, 1,6 մլ դեզոմորֆին և 4,3 գրամ կանեփի սերմ:
Առգրավվել է նաև գործարանային համարով 2 սվին-դանակ, 2 դանակ, 1 դատարկ պահունակ և չկրակված 5 փամփուշտ:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ