1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (11.08.2017թ. դրությամբ)

11.08.2017 10:21 Միջոցառումներ
Ամփոփ տեղեկատվություն՝  «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (11.08.2017թ. դրությամբ)

Միջոցառման անցկացման ընթացքում`. օգոստոսի 10-ից 11-ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3047.3 կգ կանեփի և 14 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 1 հողամասից հայտնաբերվել է կանեփի 105 բույս:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող, 3 հրազեն, 2 նռնականետ, տարբեր տրամաչափի 182 փամփուշտ, 1 նռնակ, 41 նռնակի պայթուցիչ, 4 փամփշտատուփ:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 4.97 գրամ «մարիխուանա», 0.39 գրամ «սփայս» տեսակի թմրամիջոցներ:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ