ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփ տեղեկատվություն 2015 թ. օգոստոսի 24-ին «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ

25.08.2015 17:04 Միջոցառումներ
Ամփոփ տեղեկատվություն 2015 թ. օգոստոսի 24-ին «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ

«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 24-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1305 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Տնամերձ 2 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 8,7 կգ կշռով կանեփի 17 բույս:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 199,6 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Բացի վերոգրյալը, առգրավվել է «Մակարով» տիպի ատրճանակ` 8 փամփուշտով:


ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ