Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 17-ից 18-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, շորթման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության ու պաշտոնեական կերծիքի կամ անփութության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: