1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 3-ից 4-ը

 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 3-ից 4-ը

Բացահայտվել է 151 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️35 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️10 դեպք՝ խարդախության,
☑️7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️4-ական դեպք՝ խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի,


☑️3-ական դեպք՝ շորթման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
☑️2-ական դեպք՝ թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության:
Բացահայտվել են նաև կողոպուտի, ավտոմեքենայի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, սուտ մատնության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, սառը զենքի հայտնաբերման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: