1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանություն՝ ապօրինի թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով

Մարտի 3-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1986 թ. ծնված Սամվել Պ.-ն և հայտնել, որ Երևանի Վ. Սարգսյան փողոցում մի քանի անձինք թմրամիջոց են օգտագործում և իր մոտ էլ թմրամիջոց կա:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրից, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Աշոտ Ա.-ին, 1995 թ. ծնված Ազատ Հ.-ին, 1995 թ. ծնված Նորիկ Մ.-ին, 1997 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, 1999 թ. ծնված Վ. Ա.-ին, 1998 թ. ծնված Տ. Հ.-ին և հրավիրել Սամվել Պ.-ին, ով ներկայացրել է «տրամադոլ» գրառմամբ 1 դեղահաբ և հայտարարել, որ այն Վ. Սարգսյան փողոցում վերցրել է իր կողմից մատնացույց արված քաղաքացիներից մեկի ձեռքից:
Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

***
Մարտի 3-ին, ժամը 19:50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 15 հասցեի մոտից բերման են ենթարկել 196 թ. ծնված Կարեն Ս.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված 3 մլ տարողությամբ 2 ներարկիչ` քացախաթթվի անհիդրիդին նմանվող յուրահատուկ սուր հոտով հեղուկներով, նույն փաթեթի միջից հայտնաբերվել են նաև սպիտակ պոլիէթիլենային տոպրակի 2 կտորների մեջ փաթեթավորված, 1.1 գ մուգ շագանակագույն, «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող մածուցիկ զանգվածներ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: