ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (14.08.2017 թ. դրությամբ)

14.08.2017 10:46 Միջոցառումներ
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (14.08.2017 թ. դրությամբ)

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 12-ից 14-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2645 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 1 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 66 բույս:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 1 հրազեն:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 1 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 2.7 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:


ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ