ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գործնական պարապմունք՝ փորձի փոխանակման շրջանակներում

10.02.2017 17:05 Միջոցառումներ
Գործնական պարապմունք՝ փորձի փոխանակման շրջանակներում

Այսօր ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ գործնական պարապմունք, որին մասնակցում էին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և հիմնարկների օպերատիվ բաժինների և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները:
Փորձի փոխանակման շրջանակներում ԹԱՇԴՊ վարչության մասնագետները ներկայացրին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առանձնահատկությունները, այդ թվում նաև ֆոտոլուսանկարների կադրային ցուցադրության միջոցով:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նարկոլոգիական բաժանմունքի պետ Ս. Նազինյանն իր հերթին անդրադարձավ հոգեներգործուն նյութերի դասակարգման, կախվածության համախտանիշի, հիվանդների հարկադիր բուժման, ինչպես նաև դրա էֆեկտիվության խնդիրներին:
Կողմերի միջև ձեռք բերվեց համագործակցությունը ընդլայնելու և շարունակական դարձնելու պայմանավորվածություն: