ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհի հետևանքով տանտերը մահացել է

21.10.2013 15:53 Հրդեհ
Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից  ոստիկանության Գավառի  բաժնում հաղորդում է ստացվել, որ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այրվել է 1931 թ. ծնված Ջանիկ Շահրիկյանի տունը, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Մեկնած օպերատիվ խմբին Ջ. Շահրիկյանի թոռը հաղորդում է տվել, որ միայնակ բնակվող պապն իր տան ննջասենյակում, ծխախոտի գլանակից առաջացած հրդեհից, ծխախեղդ է եղել և տարբեր աստիճանի այրվածքներից մահացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: