1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստ Մինսկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստ Մինսկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոյեմբերի 28-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 14-րդ նիստը, որին մասնակցում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Նիստի շրջանակներում տեղի ունեցավ կառուցողական քննարկում՝ Աֆղանստանից եկող թմրասպառնալիքի դեմ պայքարի, դրանում ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերի բարձրացման, անդրազգային թմրահանցագործությունների դեմ պայքարի կատարելագործման եւ մի շարք այլ հարցերի ուղղությամբ:
Նիստի մասնակիցները փաստեցին, որ Կենտրոնական Ասիայի երկրներով անցնող թմրատրանզիտը ոչ միայն նպաստում է թմրամիջոցների տարածմանը, այլեւ առաջ բերում պետական համակարգի կառավարման եւ տնտեսության թուլացում, սոցիալ-քաղաքական իրավիճակի անկայունություն: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինները պետք է զարգացնեն պայքարի ձեւերը, միաժամանակ՝ ներդնեն հակաթմրամիջոցային պայքարի նոր ձեւեր ու մեթոդներ: Քննարկման մասնակիցները ընդգծեցին, որ ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որն իրապես կարող է արդյունավետ հակազդել Աֆղանստանից եկող սպառնալիքներին: Նիստում ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ ներկայացնելով «Կանալ-Կովկաս» հատուկ լոկալ օպերացիայի արդյունքները: Համակարգող խորհրդի կողմից բարձր գնահատվեցին «Կանալ-Կովկաս» օպերացիայի ինչպես կազմակերպչական աշխատանքները, այնպես էլ գրանցված արդյունքները: Նիստի մասնակիցները պայմանավորվեցին շարունակել սերտ համագործակցությունը, անցկացնել հակաթմրամիջոցային համատեղ միջոցառումներ՝ ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այնպես էլ նարկոդիլերներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: